Հռոմի պապի ստորագրած նոր փաստաթուղթն ընտանիքի մասին կհրապարկվի 6 լեզվով
Ապրիլ 07, 2016 19:30 Asia/Tehran
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ստորագրած Amoris laetitia («Սիրո ուրախություն») փաստաթուղթը, որը ստեղծվել է Կաթոլիկ եկեղեցու Եպիսկոպոսների սինոդի երկու ասամբլեաների արդյունքներով, որոնք անցկացվել են 2014 և 2015 թթ. և նվիրված են եղել ընտանիքի խնդիրներին, կհրապարակվի ուրբաթ:
Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Փաստաթուղթը հասանելի կլինի Հռոմի ժամանակով կեսօրից (մեր ժամանակով՝ 14.00) 6 լեզուներով՝ իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և պորտուգալերեն:
Հրապարակումից կես ժամ առաջ այն կներկայացվի Վատիկանում մամլո ասուլիսի ժամանակ:
Պիտակ