ՌԴ. Իր պարտավորությունների կրճատման Իրանի չորրորդ քայլն անխուսափելի է
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ եթե Իրանի տնտեսական շահերը չապահովվեն, Թեհրանն անխուսափելիորեն կանի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը:
«Երկխոսություն հանուն ապագայի» ամենամյա կրթական համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. «Թեհրանը վաղուց հայտարարել է, որ քանի դեռ միջուկային համաձայնագրի մյուս կողմերը որևէ քայլ չեն արել Իրանի տնտեսական շահն ապահովելու ուղղությամբ, յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, Իրանը կրճատելու է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները»:
Ռյաբկովը հավելել է. «Ես համոզված եմ, որ եթե իրավիճակը շարունակի մնալ փակուղում և Իրանի առևտրատնտեսական վիճակը չբարելավվի, Թեհրանը կանի իր պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը»:
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու տարելիցի օրը՝ 2019թ մայիսի 8-ին, այն բանից հետո, երբ եվրոպական կողմը որևէ գործնական քայլ չարեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների գործադրման ուղղությամբ, Իրանը սկսեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների աստիճանական կրճատման գործընթացը: