ԵՄ-ը համաձայնել է երկարաձգել բրեքսիթի ժամկետը
https://parstoday.ir/hy/news/world-i112886-ԵՄ_ը_համաձայնել_է_երկարաձգել_բրեքսիթի_ժամկետը
ԵՄ դեսպաններն, առանց նշելու կոնկրետ ամսաթիվ, համաձայնել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2019 04:13 Asia/Tehran
  •  ԵՄ-ը համաձայնել է երկարաձգել բրեքսիթի ժամկետը

ԵՄ դեսպաններն, առանց նշելու կոնկրետ ամսաթիվ, համաձայնել են ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ժամկետի երկարաձգմանը:

ԵՄ հանձնաժողովի խոսնակ Մինա Անդրեևան, ուրբաթ օրը Բրյուսելում կայացած ԵՄ դեսպանների նիստից հետո հայտարարել է, որ 27 երկրների դեսպաններ համաձայնություն են տվել, որ բրեքսիթի ժամկետը երկարաձգվի և առաջիկա օրերին նրանք շարունակելու են իրենց աշխատանքը:

Այսպիսով, ԵՄ-ը  պետք է սահմանի բրեքսիթի նոր ժամկետը և հայտարարի դրա մասին:

Անդրեևան հավելել է, որ ԵՄ-ը հատուկ հանդիպում չի անցկացնելու՝ բրեքսիթի ժամկետի երկարաձգման մասին հայտարարելու համար և սահմանափակվելու է միայն  հաղորդագրության տարածմամբ:

Ավելի վաղ, Բրիտանիայի  վարչապետ Բորսի Ջոնսոնը հայտարարել էր, որ հոկտեմբերի 31-ին, ԵՄ-ի հետ համաձայնությամբ թե՝ առանց դրա, Բրիտանիան դուրս է գալու ԵՄ կազմից: