Հյուսիսային Կորայի նախազգուշացումն ԱՄՆ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i112928-Հյուսիսային_Կորայի_նախազգուշացումն_ԱՄՆ_ին
Հյուսիսային Կորաեան հայտարարել է, որ Փհենյանի ու Վաշինգտոնի բանակցություններում որևէ առաջընթաց չի արձանագրվել և թշնամությունը, որը կարող է հանգեցնել պատերազմի բռնկման, դեռևս առկա է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 04:37 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորայի նախազգուշացումն ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորաեան հայտարարել է, որ Փհենյանի ու Վաշինգտոնի բանակցություններում որևէ առաջընթաց չի արձանագրվել և թշնամությունը, որը կարող է հանգեցնել պատերազմի բռնկման, դեռևս առկա է:

Կիրակի օրը, Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը, հղում անելով պաշտոնական աղբյուրների, հայտարարել է, որ Կորեական թերակղզու վերաբերյալ Կիմ Չեն Ընի ու Դոնալդ ԹՐամփի միջև բանակցություններում ԱՄՆ-ի անպատասխանատու քայլերը վտանգում են Կորեական թերակղզու խաղաղությունն ու անվտանգությունը:

Հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփն անտեսելկով Կիմ Չեն Ընի կողմից բանակցությունների համար մինչև ընթացիկ տարվա վերջ սահմանված ժամկետը, ձախողման է մատնել տարածաշրջանում առկա տարաձայութնունները լուծելու և խաղաղություն հաստատելու Փհենյանի ջանքերը:

Երկու Կորեաների միջև ընկած ապառազմականացված գոտում Կիմ Չեն Ընի ու Դոնալդ Թրամփի վերջին հանդիպումից հետո, Վաշինգտոնը չի կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում, բանակցություններում որևէ առաջընթաց չի գրանցվել: Այս հանգամանքը զայրացրել է Փհենյանին: