Ցույցեր Իտալիայում գաղթականներին շահագործելու դեմ
Իտալիայում հազարավոր գաղթական բանվորներ Հռոմի փողոցներում ցույց են անցկացրել աշխատանքի անմարդկային պայմանների դեմ:
Ցուցարարները կրել են պաստառներ և դատապարտել գաղթականներին շահագործելու կառավարության քաղաքականությունները և նորագույն ստրկատիրությունը:
Իտալիայի կառավարության հակամիգրացիոն քաղաքականությունները հատկապես Մատթեո Սալվինիի ՆԳ նախարար և փոխվարչապետ նշանակվելուց հետո, նոր թափ են հաղորդել գաղթականների ներկայությունն ապօրինի ճանաչելու գործընթացին և այդպիսով նրանք ավելի շատ զբաղվում են սևագործ աշխատանքներով:
Նորագույն ստրկատիրության հետ կապված հարցերով ՄԱԿ-ի զեկուցաբեր Օրմիլա Բուլան գրել է, որ Իտալիայի հարավում գաղթական բանվորներն աշխատում են ագարակներում՝ անմարդկային ծանր պայմաններում:
Բուլայի զեկույցը վկայում է այն մասին, որ որոշ գաղթական բանվորներ պատկանում են «Սիք» կրոնական փոքրամասնությանը: Նրանք հարկադրվում ուտել հավերի կերը :