Արյունալի հրաձգություն՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում
https://parstoday.ir/hy/news/world-i112944-Արյունալի_հրաձգություն_ԱՄՆ_ի_Տեխաս_նահանգում
Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, զոհվել ու վիրավորվել է ավելի քան 20 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2019 13:49 Asia/Tehran
  • Արյունալի հրաձգություն՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում

Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, զոհվել ու վիրավորվել է ավելի քան 20 մարդ:

Buffing Actions News ամերիկյան կայքը հաղորդել է, որ Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժել է ավելի քան 20 մարդ, ևս երեքը զոհվել են:

Ամերիկյան «Հոեյ» կայքը հաղորդել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Տեխասի A&M (Էյ ընդ Էմ)  համալսարանի կազմակերպած հյուրասիրության ժամանակ: 

ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել զոհերի ճշգրիտ թվի և հրաձգության մանրամասների ու դեպքի հեղինակի վերաբերյալ, սակայն նշվում է, որ կասկածյալը փախուստի է դիմել և դեռևս գտնվում է ազատության մեջ:

Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում տարեկան  հազարավոր մարդիկ զոհվում կամ վիրավորվում են հրաձգության հետևանքով: