Արյունալի հրաձգություն՝ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում
Որոշ լրատվական աղբյուրներ հաղորդել են, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, զոհվել ու վիրավորվել է ավելի քան 20 մարդ:
Buffing Actions News ամերիկյան կայքը հաղորդել է, որ Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժել է ավելի քան 20 մարդ, ևս երեքը զոհվել են:
Ամերիկյան «Հոեյ» կայքը հաղորդել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Տեխասի A&M (Էյ ընդ Էմ) համալսարանի կազմակերպած հյուրասիրության ժամանակ:
ԱՄՆ-ի իշխանությունները դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել զոհերի ճշգրիտ թվի և հրաձգության մանրամասների ու դեպքի հեղինակի վերաբերյալ, սակայն նշվում է, որ կասկածյալը փախուստի է դիմել և դեռևս գտնվում է ազատության մեջ:
Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում տարեկան հազարավոր մարդիկ զոհվում կամ վիրավորվում են հրաձգության հետևանքով: