ՄԱԿ-ը չի հասատտել ալ-Բաղդադիի սպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i112987-ՄԱԿ_ը_չի_հասատտել_ալ_Բաղդադիի_սպանությունը
ՄԱԿ-ի մի պաշտոնյա հայտարարել է, որ այդ կազմակերպությունը չի կարող հաստատել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադիի սպանվելու մասին ԱՄՆ-ի տարածած լուրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2019 08:32 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը չի հասատտել ալ-Բաղդադիի սպանությունը

ՄԱԿ-ի մի պաշտոնյա հայտարարել է, որ այդ կազմակերպությունը չի կարող հաստատել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադիի սպանվելու մասին ԱՄՆ-ի տարածած լուրը:

Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաղը նշել է, որ նման տեղեկությունը պետք է հաստատվի տարբեր կողմերի միջոցով:

Ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ ՄԱԿ-ի քննիչների խմբի պատասխանատու  Էդմոնդ Ֆիթոնն ասել է.«Խումբը չի կարող հաստատել ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիի սպանությունը, չնայած լուրջ է ընդունում ամերիկացիների հայտարարությունն այդ մասին»:

Կիրակի օրը, Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբի հյուսիս-արևմտյան շրջանում, ԱՄՆ-ի բանակի գործողության արդյունքում, սպանվել է ԻԼԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածելով, հարցականի տակ է դրել ԱՄՆ-ի բանակի այդ գործողության հաջողությունը: