ՄԱԿ-ը չի հասատտել ալ-Բաղդադիի սպանությունը
ՄԱԿ-ի մի պաշտոնյա հայտարարել է, որ այդ կազմակերպությունը չի կարող հաստատել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբուբաքր ալ-Բաղդադիի սպանվելու մասին ԱՄՆ-ի տարածած լուրը:
Երկուշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաղը նշել է, որ նման տեղեկությունը պետք է հաստատվի տարբեր կողմերի միջոցով:
Ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ ՄԱԿ-ի քննիչների խմբի պատասխանատու Էդմոնդ Ֆիթոնն ասել է.«Խումբը չի կարող հաստատել ԻԼԻՊ-ի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադիի սպանությունը, չնայած լուրջ է ընդունում ամերիկացիների հայտարարությունն այդ մասին»:
Կիրակի օրը, Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբի հյուսիս-արևմտյան շրջանում, ԱՄՆ-ի բանակի գործողության արդյունքում, սպանվել է ԻԼԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադին:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածելով, հարցականի տակ է դրել ԱՄՆ-ի բանակի այդ գործողության հաջողությունը: