Մոսկվան ընդգծել է, որ Դամասկոսին է վերապահված Սիրիայի նավթագհորերի անվտանգության ապահովումը
https://parstoday.ir/hy/news/world-i112991-Մոսկվան_ընդգծել_է_որ_Դամասկոսին_է_վերապահված_Սիրիայի_նավթագհորերի_անվտանգության_ապահովումը
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Դամասկոսը պետք է իր վերահսկողության տակ առնի Սիրիայի արևելյան շրջանների նավթահորերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 29, 2019 12:41 Asia/Tehran
  • Մոսկվան ընդգծել է, որ Դամասկոսին է վերապահված Սիրիայի նավթագհորերի անվտանգության ապահովումը

Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Դամասկոսը պետք է իր վերահսկողության տակ առնի Սիրիայի արևելյան շրջանների նավթահորերը:

Երկուշաբթի օրը, լրագրողներին տված հարցազրույցում,, Ալեքսանդր Լավրենտիևն ասել է.«Անշուշտ Սիրիայի նավթահորերը պետք է Դամասկոսի կառավարության վերահսկողության տակ լինեն և համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է»:

Օրեր առաջ, ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմական պաշտոնատարները փորձում են նախագիծ մշակել Սիրիայում նավթահորերը պաշտպանելու պատրվակով:

Պենտագոնը ուրբաթ օրը հայտարարեց, որ ռազմական սարքավորումներ է առաքել Սիրիա՝ այդ երկրի «նավթը պաշտպանելու» նպատակով:

Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում գտնվող նավթի մի քանի հանքավայրեր Դամասկոսի վերահսկողության տակ չեն գտնվում: