Հելոուինն արյան մեջ
https://parstoday.ir/hy/news/world-i113108-Հելոուինն_արյան_մեջ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, հելոուինի տոնակատարության ընթացքում տեղի ունեցած երկրորդ արյունալի հրաձգության հետևանքով, զոհվել և վիրավորվել է 14 հոգի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2019 05:14 Asia/Tehran
  • Հելոուինն արյան մեջ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, հելոուինի տոնակատարության ընթացքում տեղի ունեցած երկրորդ արյունալի հրաձգության հետևանքով, զոհվել և վիրավորվել է 14 հոգի:

Ուրբաթ օրը, Sputnik լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Կալիֆոռնիա նահանգի Օրինդա քաղաքում, հելոուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, զոհվել է  առնվազն 4 և վիրավորվել՝ 10 մարդ:

ԱՄՆ ոստիկանությունը հայտարարել է. «Հրաձգությունը տեղի է ունեցել տոնակատարությունը կազմակերպելու համար վարձված բնակարանում: Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է»:

Նախորդ երեշքաբթի օրը նույնպես, Կալիֆոռնիա նահանգի Լոնգ Բիչ շրջանում հելուուինի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հարձգության հետևանքով, զոհվել էր առնվազն երեք և վիավորվել՝ 9 մարդ:

ԱՄՆ-ում, հրաձգոթյան հետևանքով, ամեն տարի զոհվում կամ վիրավորվում են հազարավոր քաղաքացիներ:

Զենքի հզոր լոբբիի պատճառով, ԱՄՆ-ի ոչ մի կառավարության, մինչ այժմ չի հաջողվել ընդունել զենքի վաճառքը սահմանափակող օրենք:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զենքի լոբբիի ամենախոշոր հովանավորն է: