ԱՄՆ-ի պետական պաշտոնյա.«Մենք հետաքրքրված ենք իրաքյան նավթով»
ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդականը հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է անկախ պետություն ստեղծել Իրաքում: Նա ասել է.«Նման մթնոլորտում, մեր ընկերությունները կարող են գործունեություն ծավալել այդ երկրի նավթի բաժնում»:
ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Ջոյ Հուդն ուրբաթ օրն ամերիկյան Atlantic վերլուծական կենտրոնում կայացած նիստում ասել է.«Իրաքում Վաշինգտոնի քաղաքական նպատակներից մեկն այդ երկրի նավթի ու տնտեսական մյուս բաժիններում ամերիկյան ընկերությունների գործունեության համար դրական մթնոլորտ ստեղծելն է»:
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյան հստակեցրել է.«Իրաքի կառավարության անկախ մնալը նշանակում է, որ Բաղդադը, Վաշինգտոնի ցանկությամբ, պետք է դադարեցնի իր համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարի նման ոլորտներում»:
Իրաքի կառավարության պաշտոնյաները բազմիցս բարձր են գնահատել Իրանի դերակատարությունն ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի դեմ մղվող պայքարում, և հերքել Իրաքի ներքին գործերին Իրանի միջամտության վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունները:
2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքի դեմ իրականացված հարձակումը հանգեցրեց այդ երկրում ավերածության, հազարավոր քաղաքացիների զոհվելուն, ահաբեկչական խմբավորումների ուժեղանալուն և այդ երկրի քաղաքական անկախության խափանմանը: