Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների 12-րդ նիստը
Երեքշաբթի օրը, Բաքվում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների համատեղ 12-րդ նիստը, որը շարունակվելու է մինչև հինգշաբթի:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն, նիստը նախագահում են Թուրքիայի բանակի միավորված շտաբի պետի տեղակալ Մաթին Գորակը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Քարիմ Վալիովը: Նիստի ընքացքում քննարկվելու են երկու երկրների պաշտպանական ոլրտների հետ կապված հարցերը և ռազմական հարաբերությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, թուրք զինվորականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են փոխվստահության վրա: Նա նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի բարձրացնել իր պաշտպանական ուժը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում: Հասանովը հավելել է. «Ադրբեջանն ընդլայնում է իր համագործակցությունը Թուրքիայի հետ `ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական բնագավառներում իր պաշտպանական ուժն ուժեղացնելու նպատակով, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանը»:
Զաքիր Հասանովն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությանը, ներառյալ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում (ՆԱՏՕ):