Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների 12-րդ նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i113270-Թուրքիայի_և_Ադրբեջանի_ռազմական_բարձրաստիճան_պաշտոնյաների_12_րդ_նիստը
Երեքշաբթի օրը, Բաքվում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների համատեղ 12-րդ նիստը, որը շարունակվելու է մինչև հինգշաբթի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2019 13:52 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների 12-րդ նիստը

Երեքշաբթի օրը, Բաքվում մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պաշտոնյաների համատեղ 12-րդ նիստը, որը շարունակվելու է մինչև հինգշաբթի:

Անատոլու լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն, նիստը նախագահում են Թուրքիայի բանակի միավորված շտաբի պետի տեղակալ Մաթին Գորակը և Ադրբեջանի փոխարտգործնախարար Քարիմ Վալիովը: Նիստի ընքացքում քննարկվելու են երկու երկրների պաշտպանական ոլրտների հետ կապված  հարցերը և ռազմական հարաբերությունները:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը,  թուրք զինվորականների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հիմնված են փոխվստահության վրա: Նա նշել է, որ Ադրբեջանը նպատակ ունի բարձրացնել իր պաշտպանական ուժը ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում: Հասանովը հավելել է. «Ադրբեջանն ընդլայնում է իր համագործակցությունը Թուրքիայի հետ `ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական բնագավառներում իր պաշտպանական ուժն ուժեղացնելու նպատակով, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանը»:

Զաքիր Հասանովն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությանը, ներառյալ   Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում (ՆԱՏՕ):