Լավրով. ԱՄՆ-ը պատասխանատու է ՀԳՀԾ-ի ներկա վիճակի համար
https://parstoday.ir/hy/news/world-i113276-Լավրով._ԱՄՆ_ը_պատասխանատու_է_ՀԳՀԾ_ի_ներկա_վիճակի_համար
ՌԴ ԱԳ նախարարի ասելով, ՀԳՀԾ-ի ներկա մտահոգիչ վիճակի պատճառն ԱՄՆ-ն է, որը միակղմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնագրից ու դրա մյուս կողմերին հոդորեց նույն կերպ վարվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 06, 2019 16:06 Asia/Tehran
  • Լավրով. ԱՄՆ-ը պատասխանատու է ՀԳՀԾ-ի ներկա վիճակի համար

ՌԴ ԱԳ նախարարի ասելով, ՀԳՀԾ-ի ներկա մտահոգիչ վիճակի պատճառն ԱՄՆ-ն է, որը միակղմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնագրից ու դրա մյուս կողմերին հոդորեց նույն կերպ վարվել:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայբն, չորեքշաբթի օրը, Հունաստանի ԱԳՆ Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Սերգեյ Լավրովը հայտարարել է. «Ռուսաստանը խորապես մտահոգված է միջուկային համաձայնության շուրջ ստեծված իրավիճակի կապակցությամբ: Ե այս մտահոգությունն առաջացավ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո»:

Խոսելով Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումների վերաբերյալ, Լավրովն ասել է. «ԱՄՆ-ի ճնշման տակ, եվրոպական երկրները փորձում են այնպես ներկայացնել, թե ՀԳՀԾ-ի ներկա վիճակի համար պատասխանատու է Իրանը»:

ՌԴ դիվանագիտական կառույցի ղեկավարի խոսքերով. «ԱՄՆ-ը ոչ միայն անտեսել է իր հանձնառությունները, ոտնահարելով միջազգային իրավունքը, այլ սպառնալիքով ու պատժամիջոցով, աշխարհի այլ երկրների վրա ճնշում է գործադրում՝ համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունների գործադրման կապակցությամբ»: