Լավրով. ՀԳՀԾ-ն դեռևս պահպանել է իր կարևորությունը
ՌԴ ԱԳ նախարարը Ռուսաստանում մեկնարկած Միջուկային զենքի չտարածման թեմայով կոնֆերանսի ընթացքում հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի անօրինական գործողություններին, ՀԳՀԾ-ն դեռևս շարունակում է պահպանել իր կարևորությունը:
Նա հավելել է. «Իրանը, մյուս բոլոր երկրների համեմատությամբ, ամենաշատն է ենթարկվել մոնիտորինգի ու չնայած ԱՄՆ-ի խափանարարություններին, կատարել է միջուկային համաձայնագրով ստանձնած իր բոլոր պարտավորությունները»:
Լավրովը նշել է. «Սկզբում բոլորը ՀԳՀԾ-ն համարում էին մեծ առաջընթաց, իսկ այսօր պայմանագիրը հայտնվել է մի վիճակում, որ հարցականի տակ է դրել ԱԽ մշտական անդամի հեղինակությունը, քանի որ մենք ցանկանում ենք, որ համաձայնագիրը պահպանվի, իսկ ԱՄՆ-ը՝ ոչ»:
ՌԴ դիվանագիտական կորպուսի ղեկավարը նշել է, որ ՀԳՀԾ-ի պահպանման համար, անհրաժեշտ է, որ բոոր անդամները հավասարապես իրականացնեն իրենց պարտավորությունները:
Նոյեմբերի 8-ին, Մոսկվայում մեկնարկել է Միջուկային զենքի չտարածաման թեմայով միջազգային կոնֆերանսը, որը տևելու է երեք օր: