Չինաստանը քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունը
Քննադատելով ԱՄՆ-ին, Չինաստանը Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել Իրանի նկատմամբ գործադրվող ճնշումը:
Արևմտյան Ասիայում Չինաստանի հատուկ դեսպան Ժիա Ջունը, հակադարձելով Իրանի դեմ ԱՄՆ-ի գանձապետկան դեպարտամենտի կողմից սահմանված նոր պատժամիջոցներին, ասել է.«Արևմտյան Ասիայի լարված իրավիճակը կապված է միակողմանի պատժամիջոցների և Թեհրանի վրա Վաշինգտոնի ճնշման և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու քայլի հետ»:
Արևմտյան Ասիայում Չինաստանի հատուկ դեսպան ն ընդգծել է, որ Պեկինը հույս ունի, որ միջոցառումներ կիրականացվեն Պարսից ծոցում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված թշնամական քաղաքականության արդյունքում, երկուշաբթի օրը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է մեկ իրանական կառույցի և հինգ ֆիզիկական անձանց անուները: