Էրդողանը չի բացառում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների շարունակումը
Թուրքիայի նախագահը չի բացառում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների շարունակումը:
Ուրբաթ օրը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստվո՞ւմ է շարունակել Սիրիայի հյուսիսում իր գործողությունները, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Ոչ մի դեպքում պարզ չէ, թե արդյոք Թուրքիան կշարունակի՞ ռազմական գործողությունները Սիրիայում: Մենք կմնանք այստեղ, քանի դեռ Սիրիայում կա թեկուզ մեկ ահաբեկիչ»:
Թուրքիայի նախագահը հավելել է. «Թուրքիայի բանակը Սիրիայից դուրս չի գա, քանի դեռ այլ օտար ուժերը շարունակում են մնալ այդ երկրում»:
Էչդողանը հավելել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Թուրքիայի բանակը հոկտեմբերի 9-ին ռազմական լայնածավալ գործողություն սկսեց Սիրիայի հյուսիսում՝ «Խաղաղության ակունք» անունով: Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայյնագրի ստորագրումից հետո, գործողությունները դադարեցվեցին, սակայն թուրքական զորուժը շարունակում է մնալ Սիրիայի տարածքում: