Էրդողանը չի բացառում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների շարունակումը
https://parstoday.ir/hy/news/world-i113345-Էրդողանը_չի_բացառում_Սիրիայում_Թուրքիայի_ռազմական_գործողությունների_շարունակումը
Թուրքիայի նախագահը չի բացառում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների շարունակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2019 05:02 Asia/Tehran
  • Էրդողանը չի բացառում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների շարունակումը

Թուրքիայի նախագահը չի բացառում Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների շարունակումը:

Ուրբաթ օրը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստվո՞ւմ է շարունակել Սիրիայի հյուսիսում իր գործողությունները, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է. «Ոչ մի դեպքում պարզ չէ, թե արդյոք Թուրքիան կշարունակի՞ ռազմական գործողությունները Սիրիայում: Մենք կմնանք այստեղ, քանի դեռ Սիրիայում կա թեկուզ մեկ ահաբեկիչ»:

Թուրքիայի նախագահը հավելել է. «Թուրքիայի բանակը Սիրիայից դուրս չի գա, քանի դեռ այլ օտար ուժերը շարունակում են մնալ այդ երկրում»:

Էչդողանը հավելել է, որ Անկարան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Թուրքիայի բանակը հոկտեմբերի 9-ին ռազմական լայնածավալ գործողություն սկսեց Սիրիայի հյուսիսում՝ «Խաղաղության ակունք» անունով: Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայյնագրի ստորագրումից հետո, գործողությունները դադարեցվեցին, սակայն թուրքական զորուժը շարունակում է մնալ Սիրիայի տարածքում: