Գերմանիայի կանաչների կուսակցությունը կոչ է արել բոյկոտել Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i113612-Գերմանիայի_կանաչների_կուսակցությունը_կոչ_է_արել_բոյկոտել_Թուրքիային
Գերմանիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, Անկարայի կողմից հյուսիսային Սիրիա ներխուժելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2019 12:33 Asia/Tehran
  • Գերմանիայի կանաչների կուսակցությունը կոչ է արել բոյկոտել Թուրքիային

Գերմանիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, Անկարայի կողմից հյուսիսային Սիրիա ներխուժելու կապակցությամբ:

Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում Կանաչների կուսակցության նիստում, մասնակիցների մեծամասնությունը համաձայնություն են հայտնել Թուրքիային  պատժամիջոցների ենթակելու առաջարկին և կոչ են արել  Ֆինանսական պատժամիջոցներ կիրառվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Թուրքիայի կառավարության և բանակի անդամների վրա:

Նիստում նաև կուսակցության անդամները կոչ են արել, դադարեցնել Թուրքիային զենքի արտահանումը և չեղարկել է ԵՄ-Թուրքիա համաձայնությունը:

Հոկտեմբեր 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով թուրքական բանակը հարձակվել է Սիրիայի հյուսիսային քրդբնակ շրջանները: Գործողությունը սկսվեց ԱՄՆ կառավարության կողմից  կանաչ լույսով և արժանացել է միջազգային դատապարտմանը: