Միխայիլ Ուլյանով.«Ռուսաստանը մտահոգված է ՀԳՀԾ-ի համար»
Միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչն ասել է.«Հաշվի առնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում մեկնարկած գործընթացը, կարող է ոչնչանալ այս միջազգային համաձայնագիրը»:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը կիրակի օրը ԻՌՆԱ-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է.«Մոսկվան որպես միջուկային համաձայնագրի կողմերից մեկը գոհ չէ այս վիճակից,քանզի ՀԳՀԾ-ն շատ կարևոր ու եզակի համաձայնություն է,որին հասնելու համար տաս տարի ժամանակ է պահանջվել»:
Ուլյանովը հստակեցրել է.«Միայն Միացյալ Նահանգներն է այս հարցում մեղավոր և այս իրավիճակի համար պատասխանատու են Սպիտակ Տան պաշտոնյաները: Նրանք վերջին քանի տարիների ընթացքում իրենց ամբողջ ջանքն ի գործ դրեցին ՀԳՀԾ-ն ձախողման մատնելու և Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը և ՄԱԿ-ի կանոնագրի 25-րդ հոդվածը խախտելու համար»:
ՄԱԿ-ի կանոնագրի 25-րդ հոդվածի համաձայն , երկրները պարտավոր են հարգել ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը: