Թուրքիան ցանկանում է ձեռք բերել Սիրիայի ստորգետնյա ռեսուրսները
https://parstoday.ir/hy/news/world-i113671-Թուրքիան_ցանկանում_է_ձեռք_բերել_Սիրիայի_ստորգետնյա_ռեսուրսները
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մերժել է օտարերկրյա որոշ ուժերի առաջարկը ՝ Սիրիայի նավթային պաշարները բաժանելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 13:59 Asia/Tehran
  • Թուրքիան ցանկանում է ձեռք բերել Սիրիայի ստորգետնյա ռեսուրսները

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մերժել է օտարերկրյա որոշ ուժերի առաջարկը ՝ Սիրիայի նավթային պաշարները բաժանելու վերաբերյալ:

Ռեջեբ Թայիփ Էրդողանը Ստամբուլում, առանց նշելու որևե երկրի անունը, ասել է, որ որոշ արտաքին ուժեր ձգտում են բաժանել Սիրիայի նավթը:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը պնդել է, որ  Անկարան չի  ձգտում տիրանալ Սիրիայի նավթային պաշարներին, և Թուրքիայի միակ նպատակը Սիրիայի ժողովրդին օգնելն է:

Թուրքիայի նախագահն այն պայմաններում է նման հայտարարություներ արել, երբ ոչ մի երկիր չի մեկնաբանել Սիրիայի նավթային պաշարների բաշխման մասին լուրերը: ԱՄՆ-ը, որպես գերիշխող երկիր, վերջերս հայտարարել էր, որ Սիրիայի նավթային ռեսուրսները շահագործվել են Սիրիայի քրդական աշխարհազորայիններին ֆինանսավորելու համար:

ԱՄՆ կառավարությունը ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Սիրիայի հյուսիսարևելյան նավթահանքերում, հատկապես՝ Դեյր Էլ Զորում, և վերջերս այնտեղ կառուցել է մի քանի ռազմաբազա:

Թուրքիայի բանակի  կողմից Սիրիայի հյուսիսային շրջանները ռազմական ներխուժմանը զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան զորքերին հրամայել է դուրս գալ Սիրիայից: Մի քանի շաբաթ անց, նա հայտարարեց, որ մի խումբ ամերիկյացի զորայիններ կմնան Սիրիայում ՝ երկրի նավթահորերը պաշտպանելու համար:

Մինչ այժմ ԱՄՆ-ն ոչ մի այլ երկիր չի առաջարկել Թուրքիայի հետ համագործակցելով Սիրիայի նավթային ռեսուրսների համատեղ շահագործման հարցը:

Այդ պատճառով, կարծես, Թուրքիայի նախագահը երազում է ԱՄՆ-ի օգնությամբ շահագործել Սիրիայի նավթային պաշարները: Իրականում Ստամբուլում վերջերս ունեցած իր ելույթում, Էրդողանը հստակ ուղերձ է հղել ԱՄՆ-ին՝ նկատի ունենալ Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի նավթային ռեսուրսների գողություններին: Սա այն դեպքում, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, այնուամենայնիվ, ընդգծել է Սիրիայից արտասահմանյան զորքերի դուրս բերելու անհրաժեշտությունը:

Սիրիայի նախագահը նշել է. «Թուրքական և ամերիկյան ուժերը  միջազգային օրենքներով և կոնվենցիաներով համարվում են օկուպանտ և Սիրիայի ժողովրդի իրավունքն է դիմակայել նրանց»:

Դամասկոսի կառավարության դիրքորոշումը ցույց է տալիս, որ Սիրիայի նավթային ռեսուրսների ցանկացած շահագործում կողոպուտ է և Թուրքիայի նման մի երկիր, որը միշտ պնդում է, որ սատարում է Սիրիայի  տարածքային ամբողջականությանը,  ինչպե՞ս կարող է, ենթարկվել մուսուլման ժողովուրդների թշնամիների ոչ լեգիտիմ պահանջներին:

Թուրքիայի ժողովրդական հանրապետություն կուսակցության նախագահ Քեմալ Ղլչդարօղլուն վերջերս ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը կարող է ազատվել ահաբեկչությունից միայն Սիրիայի կառավարության հետ համագործակցույան միջոցով:

Էրդողանն այն պայմաններում է  շարունակում Սիրիայում իր սխալ քաղաքականությունը, երբ թուրք-սիրիական հարաբերությունների ապագան անկանխատեսելի է: Չնայած Սիրիայում Թուրքիայի առաջընթացին, Էրդողանի կառավարության համար չկա հուսալի ապագա :