Թուրքիան փորձարկել է S 400 հրթիռը
https://parstoday.ir/hy/news/world-i113838-Թուրքիան_փորձարկել_է_s_400_հրթիռը
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկիրը փորձարկում է ռուսական S-400 հրթիռային համակարգ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2019 14:03 Asia/Tehran
  • Թուրքիան փորձարկել է S 400 հրթիռը

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկիրը փորձարկում է ռուսական S-400 հրթիռային համակարգ:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկրում փորձարկվել է ռուսական S-400 հրթիռային համակարգը: 

Ռուսական S-400 հրթիռային համակարգի և թուրքական կործանիչների միջև հաղորդակցման փորձարկումն անցկացվել է երկուշաբթի օրը՝ Անկարայում:

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կակտիվացնի Ռուսաստանից գնած  S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգը, չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը:

Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ամբողջովին չի հրաժարվի Ռուսաստանի S -400 ՀՕՊ համակարգից  և այն  չի փոխարինի «Patriot» համակարգով:

Վաշինգտոնը բազմիցս սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան  գնի Ռուսաստանի S -400 ՀՕՊ համակարգերը:

ԱՄՆ-ը նաև նախազգուշացրել է, որ ի պատասխան Թուրքիայի այդ քայլի, կչեղարկի Թուրքիային F-35- կործանիչների վաճառքը: