Թուրքիան փորձարկել է S 400 հրթիռը
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկիրը փորձարկում է ռուսական S-400 հրթիռային համակարգ:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ երկրում փորձարկվել է ռուսական S-400 հրթիռային համակարգը:
Ռուսական S-400 հրթիռային համակարգի և թուրքական կործանիչների միջև հաղորդակցման փորձարկումն անցկացվել է երկուշաբթի օրը՝ Անկարայում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կակտիվացնի Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգը, չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը:
Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան ամբողջովին չի հրաժարվի Ռուսաստանի S -400 ՀՕՊ համակարգից և այն չի փոխարինի «Patriot» համակարգով:
Վաշինգտոնը բազմիցս սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե Անկարան գնի Ռուսաստանի S -400 ՀՕՊ համակարգերը:
ԱՄՆ-ը նաև նախազգուշացրել է, որ ի պատասխան Թուրքիայի այդ քայլի, կչեղարկի Թուրքիային F-35- կործանիչների վաճառքը: