Թուրքիան ՆԱՏՕ-ին կոչ է արել պաշտպանել այդ երկրի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/world-i113944-Թուրքիան_ՆԱՏՕ_ին_կոչ_է_արել_պաշտպանել_այդ_երկրի_անվտանգությունը
Թուրքիայի նախագահի գրասենյակի խոսնակը ՆԱՏՕ-ին կոչ է արել լուրջ վերաբերվել Անկարայի դեմ ուղղված անվտանգության սպառնալիքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 12:47 Asia/Tehran
  • Թուրքիան  ՆԱՏՕ-ին կոչ է արել պաշտպանել այդ երկրի անվտանգությունը

Թուրքիայի նախագահի գրասենյակի խոսնակը ՆԱՏՕ-ին կոչ է արել լուրջ վերաբերվել Անկարայի դեմ ուղղված անվտանգության սպառնալիքներին:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի խոսնակ Իբրահիմ Քալինը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հզոր անդամ է և դաշինքի անդամ երկրներին կոչ է արել լուրջ վերաբերվել Թուրքիայի անվտանգությանը սպառնացող վտանգներին:

Նա ընդգծել է՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու  Անկարայի ցանկությունը:

Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգ գնելու Թուրքիայի քայլը մտահոգություն է առաջացրել ՆԱՏՕ-ի անդամների, հատկապես Միացյալ Նահանգների մոտ:

Միացյալ Նահանգները S-400 համակարգը գնելու պատճառով Թուրքիային հեռացրել է F-35 կործանիչների արտադրության նախագծից: