Էրդողան.«Իսրայելը վտանգի տակ է դրել աշխարհի ու տարածաշրջանի ապագան»
https://parstoday.ir/hy/news/world-i113948-Էրդողան._Իսրայելը_վտանգի_տակ_է_դրել_աշխարհի_ու_տարածաշրջանի_ապագան
Թուրքիայի նախագահը քննադատելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կառուցվածքը, ասել է. «Սիոնիստական ռեժիմը վտանգի տակ է դրել աշխարհի ու տարածաշրջանի ապագան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2019 13:25 Asia/Tehran
  • Էրդողան.«Իսրայելը վտանգի տակ է դրել աշխարհի ու տարածաշրջանի ապագան»

Թուրքիայի նախագահը քննադատելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կառուցվածքը, ասել է. «Սիոնիստական ռեժիմը վտանգի տակ է դրել աշխարհի ու տարածաշրջանի ապագան»:

Ռեջեբ Թայիբ Էրդողանը չորեքշաբթի օրը Ստամբուլի «Կոնգրես»  կենտրոնում  կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական ու առևտրի կոմիտեի նիստում ունեցած ելույթում կրկնելով ՄԱԿ-ի ԱԽ-ի կառուցվածքը փոխելու կոչը, հավելել է.«Խորհրդի մշտական անդամներից և ոչ մեկը մուսուլմանական երկիր չէ, ու նրանք ողջ աշխարհի համար որոշում են ընդունում: Այս անարդար համակարգը չպետք է շարունակվի»:

Քննադատելով Սիոնիստական ռեժիմի օկուպացիան և ոճրագործությունները, Էրդողանը հստակեցրել է.«Իսրայելը բոլորովին չի հարգում պաղեստինցիների ապրելու, գույքի ու աշխատանքի իրավունքը և  վտանգի տակ է դրել տարածաշրջանի ու աշխարհի ապագան»:

Անուղղակորեն զգուշացնելով ԱՄՆ-ին և այն երկրներին որոնք բռնագրավված Երուսաղեմը ճանաչում են որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և համաձայնել են իրենց դեսպանատները Թել Աիվից տեղափոխել այդ քաղաք, Էրդողանն ասել է.«Նրանք մեծ սխալ են թույլ տվել»: