Եվրամիությունը դեմ է Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցմանը
https://parstoday.ir/hy/news/world-i113978-Եվրամիությունը_դեմ_է_Իսրայելի_կողմից_քաղաքատիպ_ավանների_կառուցմանը
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը դեմ է արտահայտվել Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքների շարունակմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2019 13:52 Asia/Tehran
  • Եվրամիությունը դեմ է Իսրայելի կողմից քաղաքատիպ ավանների կառուցմանը

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը դեմ է արտահայտվել Սիոնիստական ռեժիմի կողմից քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքների շարունակմանը:

Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Բռնագրավված Պաղեստինի տարածքներում սիոնիստաբնակ քաղաքատիպ ավանների կառուցումն անհնար է դարձնում պաղեստինյան ու իսրայելյան կողմերի միջև հաշտության բանակցությունների գործընթացի վերականգնումը»:

Անտեսելով միջազգային հանրության պահանջը, Սիոնիստական ռեժիմը շարունակում է քաղաքատիպ ավանների կառուցումը  և այդ ուղղությամբ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը:

Իսրայելի կողմից կառուցված բոլոր այդ քաղաքատիպ ավաններն անօրինական են:

2016թ. դեկտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2334 բանաձևում Իսրայելի ռեժիմից պահանջեց անհապաղ և կատարելապես դադարեցնել բռնագրավված տարածքներում քաղաքատիպ ավանների կառույցումը: