Լոնդոնի կոնֆերանսի մասնակիցները կոչ են արել լուծարել ՆԱՏՕ-ն
(last modified Sun, 01 Dec 2019 04:52:16 GMT )
Դեկտեմբեր 01, 2019 08:22 Asia/Tehran
  • Լոնդոնի կոնֆերանսի մասնակիցները կոչ են արել լուծարել ՆԱՏՕ-ն

Մի խումբ հակապատերազմ և միջուկային զինաթափման ակտիվիստներ, Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթաժողովի նախօրեին կայացած «Համաշխարհային նորագույն անկանոնություն» խորագրով նիստում, պահանջել են լուծարել Հյուսիսատլանտյան դաշինքը:

ԻՌՆԱ-ի շաբաթ օրը կատարած հաղորդման համաձայն, նիստի մասնակիցները ՆԱՏՕ-ն անվանել են ռազմականացված ու ռասիստական կազմակերպություն:

Նիստի մասնակիցները Բրիտանիայի պահպանողական կուսակցությանը մեղադրել են իսլամաֆոբիայի մեջ:

Համաժողովի ավարտին մասնակիցները շեշտել են պատերազմի դեմ և ՆԱՏՕ-ն լուծարելուն ուղղված ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը:

Հակապատերազմ ակտիվիստները նախատեսել են երեքշաբթի օրը երթ անցկացնել, ի նշան բողոքի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Լոնդոն կատարելիք այցի դեմ:

ՆԱՏՕ-ի ամենամյա  գագաթնաժողովը տեղի կունենա Լոնդոնում՝ դեկտեմբերի 3-4-ին: