Գերմանիան չի միանա Հորմուզի նեղուցի ֆրանսիական դաշինքին
https://parstoday.ir/hy/news/world-i114055-Գերմանիան_չի_միանա_Հորմուզի_նեղուցի_ֆրանսիական_դաշինքին
Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը չեն մասնակցի Հորմուզի նեղուցի «եվրոպական առաքելությանը», որի մասին հայտարարել է Ֆրանսիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 14:49 Asia/Tehran
  • Գերմանիան չի միանա Հորմուզի նեղուցի ֆրանսիական դաշինքին

Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը չեն մասնակցի Հորմուզի նեղուցի «եվրոպական առաքելությանը», որի մասին հայտարարել է Ֆրանսիան:

Ըստ Deutsche Welle լրատվական գործակալության հաղորդման,  Բեռլինի պաշտոնյաները կիրակի օրը հայտարարել են, որ իրենք քաղաքական հարթակում աջակցում են Փարիզի նախաձեռնությանը, սակայն գերմանական ռազմածովային ստորաբաժանումները Հորմուզի նեղուցում կտեղակայվեն միայն այն դեպքում, եթե դա պահանջի ԵՄ-ը:

ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլրոենս Պերլին, վերջերս խոսելով Եվրոպայի առաքելության մասին, նշել էր, որ Աբու Դաիում տեղակայված ռազմաբազան դառնալու է  առաքելության հրամանատարական շտաբը:

Ամռանը, ԱՄՆ-ը նույնպես հայտարարեց Պարսից  ծոցում և Հորմուզի նեղուցում ռազմածովային դաշինք ձևավորելու մասին, որին, սակայն, միացան միայն Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ալբանիան, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը: