ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կարևորել է Իրանի հետ համագործակցությունների խորացումը
https://parstoday.ir/hy/news/world-i114112-ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենը_կարևորել_է_Իրանի_հետ_համագործակցությունների_խորացումը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, երկուշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հատւկ կոնֆերանսից հետո, որը տեղի ունեցավ գործակալության նոր գլխավոր տնօրենի նշանակաման առիթով, լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Իրանի հետ գործակալության համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2019 05:47 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կարևորել է Իրանի հետ համագործակցությունների խորացումը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, երկուշաբթի օրը Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հատւկ կոնֆերանսից հետո, որը տեղի ունեցավ գործակալության նոր գլխավոր տնօրենի նշանակաման առիթով, լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է Իրանի հետ գործակալության համագործակցության մասին:

Նա նշել է. «Ոմանք ասում են, թե Իրանի նկատմամբ պետք է լինել կտրուկ և արդար: Սակայն ես ասում եմ, որ կտրուկ և արդար պետք է լինել բոլորի հետ»:

Նա նշել է, որ գործակալության գործունեությունն իր ղեկավարության շրջանում լինելու է և կրտուկ և արդար:

Ռոսսին  հավելել է. «Իրանը նպատակ ունի հայտնել իր կարխիքն ու սպասելքիները՝ ՄԱԳԱՏԷ-ի գործողությունների ընթացքի վերաբերյալ: Եվ ես հավանություն եմ տալիս այդ սպասելիքին»:

Իրանը վերջերս կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր հանձնառությունները, այն բանից հետո, երբ եվրոպական երկրները չկատարեցին համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան շարունակում են աջակցել ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությանը: