Թուրքիայի քաղաքացիների պարտքերն ավելացել են
Բանկերին ու տնտեսական հաստատություններին Թուրքիայի քաղաքացիների պարտքերն ավելացել են: Այս մասին տեղեկացնում են լրատվական աղբյուրները:
Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները մի հաղորդմամբ հայտարարել են, որ անցյալ տարի արտարժույթների համեմատ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման հետևանքով քաղաքացիները ստիպված են եղել բանկերից վերցրած վարկերի դիմաց առավել մեծ գումարներ վերադարձնել և մեծ թվով պարտապաններ սննանկացել են:
Հաղորդումը հավելում է.«Ընթացիկ տարվա միայն առաջին 10 ամիսների ընթացքում Թուրքիայի ժողովուրդը ստացած վարկերի ու կրեդիտ քարտերի ծախսերի դիմաց որպես շահույթ շուրջ 11 մլրդ. դոլար պարտք է մնացել բանկերին»:
Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների վերցրած վարկերն ավելացել են 8.2 տոկոսով, իսկ սահմանված ժամկետում չվճարված վարկերը 52 տոկոսով: