Թուրքիայի քաղաքացիների պարտքերն ավելացել են
https://parstoday.ir/hy/news/world-i114247-Թուրքիայի_քաղաքացիների_պարտքերն_ավելացել_են
Բանկերին ու տնտեսական հաստատություններին Թուրքիայի քաղաքացիների պարտքերն ավելացել են: Այս մասին տեղեկացնում են լրատվական աղբյուրները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2019 14:50 Asia/Tehran
  • Թուրքիայի քաղաքացիների պարտքերն ավելացել են

Բանկերին ու տնտեսական հաստատություններին Թուրքիայի քաղաքացիների պարտքերն ավելացել են: Այս մասին տեղեկացնում են լրատվական աղբյուրները:

Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները մի հաղորդմամբ հայտարարել են, որ անցյալ տարի արտարժույթների համեմատ թուրքական լիրայի փոխարժեքի կտրուկ անկման հետևանքով քաղաքացիները ստիպված են եղել բանկերից վերցրած վարկերի դիմաց առավել մեծ գումարներ վերադարձնել և մեծ թվով պարտապաններ սննանկացել են: 

Հաղորդումը հավելում է.«Ընթացիկ տարվա միայն առաջին 10 ամիսների ընթացքում Թուրքիայի ժողովուրդը ստացած վարկերի ու կրեդիտ քարտերի ծախսերի դիմաց որպես շահույթ շուրջ 11 մլրդ. դոլար պարտք է մնացել բանկերին»: 

Ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների վերցրած վարկերն ավելացել են 8.2 տոկոսով, իսկ սահմանված ժամկետում չվճարված վարկերը 52 տոկոսով: