Հայտարարվել է Թրամփի իմպիչմենտի ժամկետը
Դեկտեմբեր 15, 2019 14:51 Asia/Tehran
Դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի է ունենալու Թրամփի իմպիչմենտի հարցով քվեարկությունը:
Ներկայացուցիչների պալատի դատական հանձնաժողովն անցած շաբաթ հաստատել էր Թրամփի իմպիչմենտի հետ կապված երկու մեղադրանքները, որոնք վերաբերվում են Ուկրաինգեյթսի սկանդալին և նախագահի կողմից իր լիազորությունների չարաշահմանը:
Դրանից հետո, հանձնաժողովն իմպիչմենտի հարցն ուղարկել է Ներկայացուցիչների պալատ՝ քվեարկության համար:
Հաշվի առնելով, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, ակնկալվում է, որ պալատը կողմ կքվեարկի իմպիչմենտին և այն կուղարկի Սենատ՝ քվեարկության համար:
Եթե սենատորների երկու երրոորդը քվեարկի իմպիչմենտի օգտին, Թրամփը կհեռացվի պաշտոնից:
Պիտակ