Գերմանիան մեղադրվում է Եմենի դեմ իրականացվող պատերազմում ներգրավված լինելու մեջ
Իրավապաշտպան կազմակերպություններն ու ասոցիացիաները Գերմանիայի դեմ հայց են ներկայացրել միջազգային քրեական դատարան, Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի սանձազերծած պատերազմում ներգրավված լինելու մեղադրանքով:
Իրավապաշտպան կազմակերպություններն ու ասոցիացիաները հայցը ներկայացրել են Գերմանիայի ռազմարդյունաբերական ընկերությունների, այդ թվում՝ Rheinmetall -ի և Airbus ավիաընկերության դեմ:
Rheinmetall ընկրությունը 110 զրահապատ մեքենա Արաբիա ուղարկելու թույլտվություն ուներ, և նախքան արտահանումների վրա արգելք սահմանվելը, այդ մեքենաներից 10-ն արդեն ուղարկել էր Ռիադ:
Արաբիան և նրա դաշնակից երկրները 2015 թվականից ի վեր, ԱՄՆ-ի աջակցությամբ կոալիցիա կազմելով, ռազմական ծավալուն հարձակումներ են իրականացնում Եմենի դեմ, որոնց հետևանքով մինչ այսօր զոհվել է 16 հազար եմենցի: