Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ջերմացում է դիտվում. Չավուշօղլու
Ապրիլ 09, 2016 09:16 Asia/Tehran
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ջերմացում է արձանագրվում:
Այս մասին շաբաթ օրը AHaber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում ճգնաժամի ամենասկզբից Անկարան միշտ հանդես է եկել դրանց նորմալացման օգտին:
Եթե Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները Թուրքիան պատրաստ է դրան, ասել է Չավուշօղլուն:
Պիտակ