Նախազգուշացում՝ Թուրքիայում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Քեմալ Քլչդարօղլուն բաց նամակ է հղել ֆինանսների և գանձերի նախարար Բերաթ Ալբայրակին ՝ այդ երկրի տնտեսական անբարենպաստ իրավիճակի կապակցությամբ:
Թուրքիայի վիճակագրական կենտրոնի տվյալներով, սեպտեմբեր ամսին, 15 տարեկանից բարձր գործազորւկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 817 հազար հոգով: Այդ ցուցանիշն աճել է 2.4 տոկոսով, կազմելով 13.8 տոկոս:
Թուրքիան OECD-ի ամենաբարձր գործազրկության ցուցանիշ ունեցող երկրների տասնյակում է և երրորդն է եվրոպական երկրների մեջ:
Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի կառավարության անարդյունավետ արտաքին և ներքին քաղաքականությունն այդ երկրում գործազրկության աճի և գնաճի հիմնական պատճառներից է: