Նախազգուշացում՝ Թուրքիայում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i114640-Նախազգուշացում_Թուրքիայում_ստեղծված_տնտեսական_իրավիճակի_մասին
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Քեմալ Քլչդարօղլուն բաց նամակ է հղել ֆինանսների և գանձերի նախարար Բերաթ Ալբայրակին ՝ այդ երկրի տնտեսական անբարենպաստ իրավիճակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2019 04:13 Asia/Tehran
  • Նախազգուշացում՝ Թուրքիայում ստեղծված տնտեսական իրավիճակի մասին

Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Քեմալ Քլչդարօղլուն բաց նամակ է հղել ֆինանսների և գանձերի նախարար Բերաթ Ալբայրակին ՝ այդ երկրի տնտեսական անբարենպաստ իրավիճակի կապակցությամբ:

Թուրքիայի վիճակագրական կենտրոնի տվյալներով, սեպտեմբեր ամսին, 15 տարեկանից բարձր գործազորւկների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 817 հազար հոգով: Այդ ցուցանիշն աճել է 2.4 տոկոսով, կազմելով 13.8 տոկոս:

Թուրքիան OECD-ի ամենաբարձր գործազրկության ցուցանիշ ունեցող երկրների տասնյակում է և երրորդն է եվրոպական երկրների մեջ:

Փորձագետները կարծում են, որ Թուրքիայի կառավարության անարդյունավետ արտաքին և ներքին քաղաքականությունն այդ երկրում գործազրկության աճի և գնաճի հիմնական պատճառներից է: