Թրամփի ժամանակաշրջանի ԱՄՆ-ը աշխարհում անկայունության տարածման հիմնական պատճառն է
https://parstoday.ir/hy/news/world-i114677-Թրամփի_ժամանակաշրջանի_ԱՄՆ_ը_աշխարհում_անկայունության_տարածման_հիմնական_պատճառն_է
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ Միացյալ Նահանգները, ներկա նախագահի օրօք, դարձել է աշխարհում անապահովության տարածման պատճառը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2019 05:43 Asia/Tehran
  • Թրամփի ժամանակաշրջանի ԱՄՆ-ը աշխարհում անկայունության տարածման հիմնական պատճառն է

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ Միացյալ Նահանգները, ներկա նախագահի օրօք, դարձել է աշխարհում անապահովության տարածման պատճառը:

The Atlantic կայքը հրապարակել է մի հոդված, որում նշել է. «Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք դարձել է աշխարհում անապահովության հիմնական աղբյուրը և ավելացրել ճգնաժամերը ռիսկն Արևմտյան Ասիայից մինչև Արևելյան Ասիա և Կենտրոնական Ամերիկա»:

Արտաքին հարաբերությունների խորհրդի ամենամյա հարցման պատասխանատու Փոլ Սթարը նշել է «Ամբողջ աշխարհում տեղի ունեցող հակամարտություններն ու անապահովությունը կապված են Թրամփի վարչակազմի հետ»:

Նա հավելել է. «Թրամփը կարևորություն չտվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին արտաքին միջամտությանը, Չինաստանի հետ առևտրային պատերազմ սկսեց, որը կարող է տարածվել նաև այլ ոլորտներում և կասկածի տակ դնել իր դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի հավատարմությունը»: