Թրամփի ժամանակաշրջանի ԱՄՆ-ը աշխարհում անկայունության տարածման հիմնական պատճառն է
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ Միացյալ Նահանգները, ներկա նախագահի օրօք, դարձել է աշխարհում անապահովության տարածման պատճառը:
The Atlantic կայքը հրապարակել է մի հոդված, որում նշել է. «Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք դարձել է աշխարհում անապահովության հիմնական աղբյուրը և ավելացրել ճգնաժամերը ռիսկն Արևմտյան Ասիայից մինչև Արևելյան Ասիա և Կենտրոնական Ամերիկա»:
Արտաքին հարաբերությունների խորհրդի ամենամյա հարցման պատասխանատու Փոլ Սթարը նշել է «Ամբողջ աշխարհում տեղի ունեցող հակամարտություններն ու անապահովությունը կապված են Թրամփի վարչակազմի հետ»:
Նա հավելել է. «Թրամփը կարևորություն չտվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին արտաքին միջամտությանը, Չինաստանի հետ առևտրային պատերազմ սկսեց, որը կարող է տարածվել նաև այլ ոլորտներում և կասկածի տակ դնել իր դաշնակիցների նկատմամբ ԱՄՆ-ի հավատարմությունը»: