ԱՄՆ-ը թալանում է Սիրիայի նավթը
https://parstoday.ir/hy/news/world-i114748-ԱՄՆ_ը_թալանում_է_Սիրիայի_նավթը
ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Սիրիայի նավթային և գազային ոլորտների եկամուտների թալանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 20, 2019 11:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը թալանում է Սիրիայի նավթը

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչի տեղակալը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Սիրիայի նավթային և գազային ոլորտների եկամուտների թալանը:

ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, Լոյ Ֆալուհն ասել է.«Ահաբեկչությունը և Սիրիայի ժողովրդին պարտադրված տնտեսական շրջափակումներն այն երկրների կողմից, որոնք շարունակում են միջամտել Սիրիայի հարցերին, կանխել են ճգնաժամի լուծումը և Սիրիայում ահաբեկչության լիակատար վերացումը»:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ անդամներ և նրանց դաշնակիցները, թշնամական մոտեցում են դրսևորում Դամասկոսի նկատմամբ և նրանց միակ մտահոգությունը Սիրիայի կառավարության դեմ ուղղված լուրեր տարածելն ու ահաբեկչության վերացման ուղղությամբ Դամասկոսի ջանքերն անտեսելն է:

Ամերիկացի բանակայիններն առանց Սիրիայի կառավարության թույլտվության, ներկա են այդ երկրում և Դամասկոսը բազմիցս պահանջել է իր երկրի տարածքից ամերիկացի զավթիչների հեռանալը: