Ռուսաստանը, Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը
https://parstoday.ir/hy/news/world-i114750-Ռուսաստանը_Գերմանիան_Բրիտանիան_ու_Ֆրանսիան_կարևորում_են_ՀԳՀԾ_ի_պահպանումը
Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ներկայացուցիչները Մոսկվայում բանակցություններ են վարել ՀԳՀԾ-ի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2019 07:48 Asia/Tehran
  • Ռուսաստանը, Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան կարևորում են ՀԳՀԾ-ի պահպանումը

Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ներկայացուցիչները Մոսկվայում բանակցություններ են վարել ՀԳՀԾ-ի վերաբերյալ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Սերգեյ Ռյաբկովը, Ֆրանսիայի,Գերմանիայի և Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենները:

Նրանք կարևորել են ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնության պահպանման համար ուղիներ գտնելը:

Ռուսական կողմը կողմերին կոչ է արել ինքնազսպվածություն դրսևորել ՀԳՀԾ-ի իրագործումը դժվարացնող քայլերի նկատմամբ:

Ռուսաստանը, Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան այն պայմաններում են կարևորում միջուկային համաձայնության պահպանումը, երբ եվրոպական եռյակը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ոչ մի գործնական ու ազդեցիկ քայլ չի ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի շահերի ապահովման ուղղությամբ: