Թուրքիայից արտաքսվել են 110 ԻԼԻՊ-ի անդամներ
Դեկտեմբեր 20, 2019 13:34 Asia/Tehran
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբին պատկանող 110 օտարերկրյա քաղաքացիներ, Թուրքիայից տեղափոխվել են իրենց երկրներ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ԻԼԻՊ-ի 110 անդամների շարքում եղելե ն մեկ ամերիկացի, 21 գերմանացի, 13 ֆրանսիացի և 5 բրիտանացի: Նրանք նոյեմբերի 11-ից հետո արտաքսվել են Թուրքիայից: ԻԼԻՊ-ի ևս 489 անդամներ, Թուրքիայի ճամբարներից պետք է արտաքսվեն իրենց երկրներ:
Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, ԻԼԻՊ-ի բազմաթիվ անդամներ ձերբակալվել են թուրքական ուժերի կողմից:
Պիտակ