Միջազգային քրեական դատարանը որոշել է հետաքննություն անցկացնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/world-i114794-Միջազգային_քրեական_դատարանը_որոշել_է_հետաքննություն_անցկացնել_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունների_վերաբերյալ
Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթո Բենսուդան հայտարարել է, որ մտադիր է հետաքննություն անցկացնել Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2019 14:23 Asia/Tehran
  • Միջազգային քրեական դատարանը որոշել է հետաքննություն անցկացնել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Ֆաթո Բենսուդան հայտարարել է, որ մտադիր է հետաքննություն անցկացնել Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

Դեկտեմբերի 20-ին Ֆաթո Բենսուդան հայտարարել է, որ պատերազմական հանցագործություններ են տեղի ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին և Երուսաղեմում: Միջազգային քրեական դատարանի որոշումը կայացել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի ներկայացրած հայցի արդյունքում: Պաղեստինցիները ողջունել են Միջազգային քրեական դատարանի գործողությունը:

Վերջին տարիներին, Սիոնիստական ռեժիմը, Սպիտակ տան աջակցությամբ, հատկապես Գազայի հատվածում ուժեղացրել է իր հանցագործությունները պաղեստինցիների դեմ:

2008, 2012 և 2014 թվականներին Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումների, ինչպես նաև պաղեստինցիների վերադարձի բողոքի երթի ընթացքում, նահատակվել և վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ: Այս հարցն արժանացել է համաշխարհային քննադատության, և Իսրայելը կոչվել է «մարդասպան» ռեժիմ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը բազմիցս դատապարտել է Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ մարդու իրավունքների ոտնահարման համար, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը բացահայտորեն պաշտպանում է Սիոնիստական ռեժիմին և անտեսում այս բոլոր անմարդկային հանցագործությունները: ԱՄՆ-ը պնդում է, որ Իսրայելը ժողովրդավար երկիր է, որը պաշտպանում է մարդու իրավունքները: Սա Վաշինգտոնի ամենամեծ ստերից մեկն է, որի նպատակն է  Սիոնիստական ռեժիմին անվերապահ աջակցությունը:

Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների մասին միջազգային արդարադատության դատարանի հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տվել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, արձագանքելով այս որոշմանն  ասել է, որ միջազգային քրեական դատարանը իրավունք չունի հետաքննություն իրականացնել պաղեստինյան տարածքներում: Այս հետաքննությունը կդառնա քաղաքական միջոց՝ ուղղված Թել Ավիվի դեմ:

Միացյալ Նահանգները,  որ փորձում է հաստատել իր հեգեմոնիան, կարծում է, որ կարող է ամեն բան անել, որպեսզի աջակցի Իսրայելի անմարդկային գործողություներին և այս անգամ ևս  Վաշինգտոնը հանդես եկավ Իսրայելի օգտին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերում գրել է. «Իսրայելը միջազգային քրեական դատարանի անդամ չէ: Մենք կտրականապես դեմ ենք այս ապօրինի հետաքննությանը, որը անարդարացիորեն թիրախավորել է Իսրայելին»:

Չնայած Թրամփի կողմնակալ մոտեցմանը, աշխարհը դեմ է Սիոնիստական ռեժիմի անմարդկային և ապօրինի գործողություններին, որի մասին վկայում է Միջազգային քրեական դատարանի որոշումը հետաքննություն անցկացնել Սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեստինում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ: Սա վկայում է Իսրայելի և նրա աջակից ԱՄՆ-ի համաշխարհային աճող մեկուսացման մասին: Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հետաքննության մեկնարկով Վաշինգտոնը կօգտագործի տարբեր միջոցներ հետաքննությունը դադարեցնելու և կփորձի դատարանի՝ մասնավորապես գլխավոր դատախազ Ֆաթո Բենսոդայի վրա ճնշում գործադրելու համար: