ԱՄՆ-ում աճել է անօթևանների թիվը
Դեկտեմբեր 21, 2019 14:30 Asia/Tehran
ԱՄՆ-ի դաշնային վերջին զեկույցը ցույց է տալիս, որ այդ երկրում, հատկապես Կալիֆոռնիա նահանգում, ավելացել է անօթևանների թիվը:
Նյու Յորք Թայմզի հաղորդման համաձայն, ըստ ԱՄՆ-ի բնակարանային և քաղաքաշինության նախարարության տարեկան գնահատման, երկրում անօթևանների ցուցանիշը 2018-ից մինչև 2019 թվականը բարձրացել է 2/7 տոկոսով:
Կալիֆոռնիայում անօթևանների թիվն աճել է 16 տոկոսով: Ըստ զեկույցի, բնակարանների գների կտրուկ բարձրացումը հանգեցրել է անօթևանների թվի աճին:
ԱՄՆ բնակարանային և քաղաքաշինության նախարար Բեն Քարսոնն ասել է, որ ոչ պատշաճ քաղաքականությունը մարդկանց ստիպել է քնել փողոցներում կամուրջների տակ և հասարակական այլ վայրերում:
Պիտակ