Հակադարձելով իմպիչմենտի գործընթացի շարունակմանը, Թրամփը Նենսի Փելոսիին խելագար է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i114815-Հակադարձելով_իմպիչմենտի_գործընթացի_շարունակմանը_Թրամփը_Նենսի_Փելոսիին_խելագար_է_անվանել
ԱՄՆ-ի նախագահը խելագար է անվանել իր իմպիչմենտին ձգտող Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Նենսի Փելոսիին և քննադատել է նրան: Այդ մասին հաղորդել է Ռոյտերս լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2019 08:41 Asia/Tehran
  • Հակադարձելով իմպիչմենտի գործընթացի շարունակմանը, Թրամփը Նենսի Փելոսիին խելագար է անվանել

ԱՄՆ-ի նախագահը խելագար է անվանել իր իմպիչմենտին ձգտող Ներկայացուցիչների պալատի նախագահ՝ Նենսի Փելոսիին և քննադատել է նրան: Այդ մասին հաղորդել է Ռոյտերս լրատվական գործակալությունը:

Թրամփը շաբաթ օրը Փելոսիին մեղադրել է Սենատի հետ գործարքի մեջ լինելու հարցով և պահանջել է նրան իմպիչմենտի ենթարկել:

Այդ պահանջն այն պայմաններում է ներկայացվել, երբ անցած չորեքշաբթի օրը, կայացած քվեարկության ընթացքում, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը վավերացրեց նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ւ բանաձևը:

Թրամփի իմպիչմենտի բանաձևը վերջնական հաստատման համար փոխանցվելու է Սենատին:

Թրամփի իմպիչմենտի գործընթացը սկսվեց Ուկրաինայի նախագահ՝ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցը քողազերծվելուց հետո: