ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է Իրանի հետ անկողմնակալ հարաբերությունների անհրաժեշտությունը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասում է, որ կազմակերպությունը պետք է անցկացնի Իրանի միջուկային գործունեության արդար և անկողմնակալ մոնիտորինգ:
Կիրակի օրը, Ստանդարտ Ավստրիա թերթին տված հարցազրույցում, Ռաֆայել Գրոսին, խոսելով Իրանի հետ գործակալության հարաբերությունների մասին, նշել է. «Կազմակերպությունը բանակցություններ է վարում Իրանի հետ, քանի որ մոնիտորինգի գործընթացը պետք է իրականացվի կառուցողական բանակցությունների արդյունքում»:
Նա հավելել է. «Գործակալությունը դեռ չի ստացել իրեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, սակայն Իրանի հետ հաղորդակցությունը բաց է»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ բոլոր անդամների միջև պետք է հաստատվեն կառուցողական հարաբերություններ և նրանք պետք է հասկանան, որ գործակալությունը վստահելի գործընկեր է:
58-ամյա Ռաֆայել Գրոսին այս տարվա դեկտեմբերևի սկզբից վարում է ՄԱԳՏԷ-ի գլխավոր քարուղարի պաշտոնը: