ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է Իրանի հետ անկողմնակալ հարաբերությունների անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i114840-ՄԱԳԱՏԷ_ի_գլխավոր_տնօրենն_ընդգծել_է_Իրանի_հետ_անկողմնակալ_հարաբերությունների_անհրաժեշտությունը
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասում է, որ կազմակերպությունը պետք է անցկացնի Իրանի միջուկային գործունեության արդար և անկողմնակալ մոնիտորինգ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2019 05:29 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է Իրանի հետ անկողմնակալ հարաբերությունների անհրաժեշտությունը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասում է, որ կազմակերպությունը պետք է անցկացնի Իրանի միջուկային գործունեության արդար և անկողմնակալ մոնիտորինգ:

Կիրակի օրը, Ստանդարտ Ավստրիա թերթին տված հարցազրույցում, Ռաֆայել Գրոսին, խոսելով Իրանի հետ գործակալության հարաբերությունների մասին, նշել է. «Կազմակերպությունը բանակցություններ է վարում Իրանի հետ, քանի որ մոնիտորինգի գործընթացը պետք է իրականացվի կառուցողական բանակցությունների արդյունքում»:

Նա հավելել է. «Գործակալությունը դեռ չի ստացել իրեն անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, սակայն Իրանի հետ հաղորդակցությունը բաց է»:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ բոլոր անդամների միջև պետք է հաստատվեն կառուցողական հարաբերություններ և նրանք պետք է հասկանան, որ գործակալությունը վստահելի գործընկեր է:

58-ամյա Ռաֆայել Գրոսին այս տարվա դեկտեմբերևի սկզբից վարում է  ՄԱԳՏԷ-ի գլխավոր քարուղարի պաշտոնը: