Ամերիկյան ԶԼՄ-ների կարծիքով, Պենտագոնը ծովային ոլորտում խոցելի է
ԱՄՆ-ում լույս տեսնող միջազգային հարաբերությունների մասնագիտացված ամսագիրը մի հոդվածում նշել է, որ Չինաստանի կամ Ռուսաստանի հետ առճակատման դեպքում, Վաշինգտոնը կպարտվի:
National Interest- ը կիրակի օրը լույս տեսած մի հոդվածում, Միացյալ Նահանգներին, Չինաստանին, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային և Ճապոնիային ներկայացրել է որպես աշխարհի ռազմածովային ուժերի ամենահզոր հնգյակը:
Պարբերականը, համեմատելով վերոնշյալ երկրների ռազմածովային ուժերի կարողությունները, գրել է, որ եթե ԱՄՆ-ը չփոխի իր ռազմավարությունը, Ռուսաստանի կամ Չինաստանի հետ առճակատման դեպքում, կպարտվի:
Հոդվածում նշվում է, որ անցած երեք տասնամյակների ընթացքում, Չինաստանն արդիականացրել է իր ռազմածովային ուժերը, հնացած նավակործանները փոխարինելով արդիական նավատորմով, իսկ Ռուսաստանը ժառանգել է ԽՍՀՄ-ի նավատորմը:
Ռուսաստանի ամենակարևոր առավեությունն այս ոլորտում, պատրաստվածության բարձրագույն մակարդակն է: