ՄԱԿ.«Խաշողջիի սպանության գործով հետաքննությունները շարունակվում են»
https://parstoday.ir/hy/news/world-i114888-ՄԱԿ._Խաշողջիի_սպանության_գործով_հետաքննությունները_շարունակվում_են
ՄԱԿ-ը հայտարարել է, որ Խաշողջիի գործով Սաուդյան Արաբիայի դատարանի արձակած վճիռներն անընդունելի են և Խաշեղջիի սպանության մասին հետաքննությունները շարունակվելու են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2019 07:34 Asia/Tehran
  • ՄԱԿ.«Խաշողջիի սպանության գործով հետաքննությունները շարունակվում են»

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Խաշողջիի գործով Սաուդյան Արաբիայի դատարանի արձակած վճիռներն անընդունելի են և Խաշեղջիի սպանության մասին հետաքննությունները շարունակվելու են:

Ռուսիա-Ալ-Յոմ հեռուստաընկերության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեֆան Դուժարիկն ասել է, որ ՄԱԿ-ը ուսումնասիրել է Խաշողջիի սպանության մեջ դերակատար ութ անձանց դեմ արձակված դատավճիռները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը կարևորել է այդ ոճրագործության մասին անկախ ու անկողմնակալ հետաքննությունների անցկացումը:

Աշխարհի հանրային կարծիքի և մարդու իրավունքների միջազգային կառույցների ճնշումն ի վերջո Սաուդյան Արաբիայի կառավարությանը պարտադրեց դեպքից 15 ամիս անց դատավճիռ արձակել Խաշեղջիի սպանության մեջ մի քանի մեղավորների համար:

Սաուդյան Արաբիայի դատական մարմինը երկուշաբթի օրը, Խաշողջիի սպանության  գործի հինգ մեղավորներին դատապարտել է մահվան, ևս երեքին՝ ազատազրկման: