Բրիտանիան կարևորել է ՀԳՀԾ-ի նպատակների իրագործումը
https://parstoday.ir/hy/news/world-i114894-Բրիտանիան_կարևորել_է_ՀԳՀԾ_ի_նպատակների_իրագործումը
Մոսկվայում Բրիտանիայի դեսպանը կարևորել է եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ի նպատակների իրագործումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2019 09:04 Asia/Tehran
  • Բրիտանիան կարևորել է ՀԳՀԾ-ի նպատակների իրագործումը

Մոսկվայում Բրիտանիայի դեսպանը կարևորել է եվրոպական երկրների կողմից ՀԳՀԾ-ի նպատակների իրագործումը:

Երկուշաբթի օրը, Ինտեր Ֆաքս լրատվական գործակալությանը տված հարցազրույցում,  անդրադառնալով միջուկային համաձայնության շուրջ բանակցելու նպատակով, եվրոպացի դիվանագետների Մոսկվա այցելությանը, Ռուսաստանում Բրիտանիայի դեսպան՝ Լորի Բրիստոն ասել է.«Երկու կողմերը ընդհանուր շահեր ունեն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման հարցում»:

Բրիստոն տեղեկացրել է, որ անցած օրերի ընթացքում, Բրիտանիայի արտգործնախարարության քաղաքական հարցերով գերատեսուչ՝ Ռիչարդ Մորը և գերմանացի ու ֆրանսիացի իր գործակիցները Մոսկվա են այցելել և իրենց ռուս պաշտոնակից Սերգեյ Ռիաբկովի հետ բանակցել են Իրանի հետ միջուկային համաձայնության շուրջ:

Ռուսաստանում Բրիտանիայի դեսպանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք միջուկային համաձայնության շուրջ տարաձայնություն կա Իրանի և Բրիտանիայի միջև, ՌԴ Բրիտանիայի դեսպանը հավաստիացրել է, որ Լոնդոնը և ՀԳՀԾ-ի համաձայնության մյուս անդամները ՀԳՀԾ-ի համաձայնության վերաբերյալ տարաձայնություններ ունեն ԱՄՆ-ի հետ: